Արցախի երեխաները նվերներ ստացան «ՀայՌուսգազարդ»-ից
Իր կազմավորման 10-ամյակի շրջանակում «ՀայՌուսգազարդ»-ը նվերներ հանձնեց Արցախի մի շարք կրթօջախներին:
«ՀայՌուսգազարդ»-ի ներկայացուցիչները «Արցախգազ»-ի տնօրեն Մաքսիմ Միրզոյանի ուղեկցությամբ համակարգիչներ ու երաժշտական կենտրոններ նվիրեցին Ստեփանակերտի 12 դպրոցներին: Խաղալիքներ, երաժշտական կենտրոններ, համակարգիչներ ստացան մայրաքաղաքի մանկապարտեզներն ու մանկական ստեղծագործության կենտրոնը, ինչպես նաեւ Խնձրստան ու Աստղաշեն գյուղերի դպրոցներն ու մանկապարտեզները:
Արցախի պետական համալսարանի 10 լավագույն ուսանողներ արժանացան դրամական պարգեւի: «Բոլոր ուսանողների անունից ես շնորհակալություն եմ հայտնում „ՀայՌուսգազարդ“-ին` մեր գիտելիքները գնահատելու եւ մեզ այսքան գեղեցիկ անակնկալ մատուցելու համար», —նշեց համալսարանի ուսանող Անուշ Ղուշունցը:
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին Ընկերությունը նվիրաբերեց ժողովրդական գործիքների մեծ հավաքածու: Ուսումնարանի տնօրեն Լիրա Քոչարյանի խոսքերով` նման գործիքների կարիքը ուսումնարանն այսօր ունի եւ դրանց ձեռքբերումը հնարավորություն կտա նոր շունչ հաղորդել ժողովրդական երաժշտարվեստին ու կյանքի կոչել լավ նախաձեռնություններ:
Բոլոր նվերներն էլ սպասված էին յուրաքանչյուր կրթօջախի համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
- Հավանություն տրվեց Fichtner ընկերության կողմից խորհրդատվական ծառայություններ տրամադրելու մասին պայմանագրի որոշմանը
- Շահագործման հանձնվեց 150 հազար խ.մ տարողությամբ աղաջրապահեստարանը
- Առանց կանխավճարի ակցիան երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 1-ը
- Գազաֆիկացվեցին մայրաքաղաքի Նոր Նորքի համայնքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները