Ավարտվեց թենիսի մրցաշարը՝ նվիրված «ՀայՌուսգազարդ»-ի 10-ամյակին
«ՀայՌուսգազարդ»-ում ավարտվեց հունիսի 8-ին մեկնարկած թենիսի մրցաշարը, որին մասնակցում էին մինչեւ 10 տարեկան 16 տղաներ և աղջիկներ:
Հինգ օր տևած մրցաշարը, որ նվիրված էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կազմավորման 10 ամյակին, բավական ակտիվ եւ հետաքրքիր խաղապայքար ներկայացրեց:
Մրցաշարի բոլոր մասնակիցներին վկայագրեր եւ նվերներ հանձնվեցին «ՀայՌուսգազարդ» —ի կողմից, լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 երեխաներ արժանացան անվանակարգային պարգեւների:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36