Նոր տեխնոլոգիան կնպաստի գազաֆիկացման տեմպերին
«ՀայՌուսգազարդ»-ը շուտով կսկսի բնական գազի կենցաղային հաշվիչների հարվածադիմացկուն պոլիստիրոլից պատրաստված արկղերի տեղադրումը, ինչը կնպաստի գազաֆիկացման տեմպերի արագացմանը:
Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս զգալիորեն հեշտացնել ու արագացնել շինհավաքակցումը` հրաժարվելով գազաեռակցման աշխատանքներից: Չափիչ հանգույցի տեղակայման նոր սկզբունքը նախորդից տարբերվում է նրանով, որ այստեղ օգտագործվում են ծալքավոր մետաղական ճկախողովակներ եւ գնդաձեւ փականներ: Հարվածադիմացկուն պոլիստիրոլը ճկուն է, ցրտա և ջրադիմացկուն, մետաղից թեթեև է մոտ 7 անգամ: Իր կառուցվածքով հանգույցի արկղը բազմանշանակ է և կարող է օգտագործվել բոլոր տիպաչափերի հավաքակցման համար:
Ի դեպ, պոլիմերային նյութերից արկղերը լայնորեն օգտագործվում են եվրոպական երկրներում: Հանգույցում օգտագործվող գնդաձեւ փականները համապատասխանում են եվրոպական եւ միջազգային ստանդարտներին, առանձնանում են շահագործման երկարակեցությամբ եւ պարբերական տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն առաջ չեն բերում: Նոր հանգույցների տեղադրումը զգալիորեն կբարելավի նաեւ մեր բնակավայրերի արտաքին տեսքը:
Հանգույցները տեղական արտադրության են: Ընկերությունը դրանք մրցութային կարգով ձեռք է բերել «ԳԱ եւ ՎԿ» ՍՊԸ-ից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
- Հավանություն տրվեց Fichtner ընկերության կողմից խորհրդատվական ծառայություններ տրամադրելու մասին պայմանագրի որոշմանը
- Շահագործման հանձնվեց 150 հազար խ.մ տարողությամբ աղաջրապահեստարանը
- Առանց կանխավճարի ակցիան երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 1-ը
- Գազաֆիկացվեցին մայրաքաղաքի Նոր Նորքի համայնքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները