Վ.Գոլուբևի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ վարչապետի հետ

5 հունիսի 2007, 15:00

ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության պետ, «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ վարչության անդամ Անատոլի Պոդմիշալսկին, «Գազպրոմ»-ի արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի պետ Ստանիսլավ Ցիգանկովը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Վալերի Գոլուբևը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ

Վալերի Գոլուբևը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ է նշվել «Գազպրոմ»-ի հետ ՀՀ կառավարության համագործակցության մասին: Վալերի Գոլուբևը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն համարել է տարբեր երկրներում հիմնած իրենց համատեղ ձեռնարկությունների շարքում բավականին հաջող գործող ընկերություն, նշելով, որ «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարության հետ անգամ քննարկում են ընկերության տասնամյակի առիթով այդ երկրների իրենց համատեղ ձեռնարկությունների ներկայացուցիչներին եւս հրավիրել Հայաստան եւ ցույց տալ, թե որքան արդյունավետ է գործում ընկերությունը, ինչպես եւ ինչ հաջողություններ է արձանագրել անցած տասը տարիներին:


ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալը ՀՀ վարչապետին ներկայացրել է ընկերության առաջիկա ծրագրերն ու ներդրումային նախագծերը: Քննարկվել են դրանց շրջանակներում հետագա համագործակցության հետ կապված հարցեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am