Ներկրվեց 720 մմ տրամագծով խողովակների առաջին խմբաքանակը
197,4 կմ երկարությամբ Քաջարան-Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ նոր գազատարի կառուցման նպատակով Հայաստան ներկրվեց 720 մմ տրամագծով խողովակների առաջին խմբաքանակը:
Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 40 վագոն բեռը տեղափոխվել է «ՀայՌուսգազարդ» —ի կողմից վարձակալած Երասխի բազա, որտեղից էլ` շինարարական հրապարակ: Մինչև տարեվերջ նախատեսվում է ներկրել մոտ 1200 վագոն խողովակ, որը կազմում է 25 հազար տոննա բեռ:
Գազատրանսպորտային ցանցի ընդլայնման ծրագիրը նախատեսում է լայնածավալ աշխատանք, որն անհրաժեշտություն ստեղծեց վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ 720 մմ տրամագծով խողովակների մեծաքանակ ներկրում իրականացնել:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
- Հավանություն տրվեց Fichtner ընկերության կողմից խորհրդատվական ծառայություններ տրամադրելու մասին պայմանագրի որոշմանը
- Շահագործման հանձնվեց 150 հազար խ.մ տարողությամբ աղաջրապահեստարանը
- Առանց կանխավճարի ակցիան երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 1-ը
- Գազաֆիկացվեցին մայրաքաղաքի Նոր Նորքի համայնքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները