«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մասնակցեց Top Careers-ի կողմից կազմակերպված աշխատատեղերի ցուցահանդեսին
Կադրեր ներգրավելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությունը օրերս մասնակցել եւ համապատասխան մասնագիտական պահանջներով հայտեր է ներկայացրել TopCareers-ի կողմից կազմակերպված աշխատատեղերի ցուցահանդեսին:
Հետաքրքրությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բավական մեծ է եւ ընկերությունում աշխատանքի տեղավորվելու համար հայտ են ներկայացրել հարյուրավոր քաղաքացիներ տարբեր մասնագիտություններով: Ըստ փորձագիտական գնահատականների, հանրապետության 10 խոշորագույն ընկերությունների տարեկան արդյունքների վերլուծությամբ «ՀայՌուսգազարդ»-ում դիտարկվել է աշխատողների ամենամեծ ներհոսքը:Ընկերությունն առաջնահերթ է համարում անձնակազմի մասնագիտական հմտությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը մասնագիտական հատուկ դասընթացների, վերապատրաստման եւ վերաորակավորման տարբեր ծրագրերի միջոցով, միաժամանակ աշխատուժի շուկայից լավագույն ու որակյալ մասնագետներ ներգրավելով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36