Հանրապետության գազահամակարգին միացել է 496 297 բաժանորդ

2007 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8198-ով, որը անցած տասն ամիսների արդյունքներով հանդիսանում է ամենաբարձր ամսեկան ցուցանիշը:

Ընթացիկ տարվա անցած տասն ամիսների ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 57 442:

Նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացած բաժանորդների թիվը կազմում է 496 297 բաժանորդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am