Ներկայացվել է  2008–2010 թթ. ներդրումային ծրագիրը

26 նոյեմբերի 2007, 14:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է «2008–2010 թթ. ներդրումային ծրագիրը»:

Այն կազմված է «Տրանսգազ» ՍՊԸ-ից ու Գազամատակարարման և Գազիֆիկացման Մասնաճուղերից (ԳԳՄ) ստացված գազամատակարարման համակարգի աշխատունակության պահպանման, համակարգի հուսալիության բարձրացման և անվտանգ շահագործման լոկալ ծրագրերի հիման վրա, որոնցում ներառված են ներդրումներ պահանջող օբյեկտների և աշխատանքների անվանացանկը՝ իրենց ծավալագումարային գնահատմամբ, ըստ տարիների և սպասվող արդյունքների:
Ծրագրին առնչվող հարցերի վերաբերյալ նախատեսված է կազմակերպել քննարկումներ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և ՀԾԿՀ-ի աշխատանքային խմբերի միջև, ինչպես նաև հանդիպումներ հասարակական կազմակերպությունների հետ, որից հետո ծրագիրը կներկայացվի հաստատման ՀԾԿՀ-ի նիստին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button