Այսօր գազ մատակարարվեց 500 000-րդ տնտեսությանը

26 նոյեմբերի 2007, 10:00

Նոյեմբերի 26-ին հանրապետության գազաբաշխման համակարգին է միացել թվով 500.000-րդ բաժանորդը` Հարավ-Արեւմտյան Բ-3 թաղամասի Զորավար Անդրանիկ 101, բն 5 հասցեի բնակիչ Ռաֆիկ Խաչատրանը:

Գազաբաշխման համակարգին է միացել թվով 500 000-րդ բաժանորդը` Հարավ-Արեւմտյան Բ-3 թաղամասի Զորավար Անդրանիկ 101, բն 5 հասցեի բնակիչ Ռաֆիկ Խաչատրանը

Ռաֆիկ Խաչատրանը դարձավ գազ սպառող 500 000-րդ բաժանորդը

Խաչատրյանների ընտանիքը մեծ ոգևորությամբ ընդունեց անակնկալ փաստն ու «Երևանգազի» կողմից հատկացված գազասարքավորումները, նշելով, որ բնակարանում առաջին անգամ է առկայծում բնական գազի բոցը, քանի որ Հարավ-արեւմտյան թաղամասը նախկինում գազաֆիկացված չի եղել:


«ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Խաչիկ Բաղդասարյանի խոսքով, «այս բաժանորդը, որ միացավ մեր գազահամակարգին, 500000-րդն է հանրապետությունում։ Ելնելով մեր օպերատիվ տվյալներից, զուտ պատահականության սկզբունքով այս ընտանիքն է դարձել հոբելյանական բաժանորդը։ Սա մեր ընկերության որդեգրած գազաֆիկացման քաղաքականության շարունակությունն է։ Որոշել էինք հանդիսավորությամբ նշել այդ փաստը:>

Ըստ փոխտնօրենի, եւս 130000 ընտանիք հնարավորություն ունի դառնալ գազ սպառող։ Դա նշանակում է, որ հանրապետությունում 630000 ընտանիքի համար ստեղծված է գազամատակարարման ցանց։ Խ.Բաղդասարյանը նշեց, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գազաֆիկացման ծրագիրը համարում է ավարտված։ Մնացած մասի գազաֆիկացումը հնարավոր է իրականացնել սոցիալական տարբեր ծրագրերի, տարբեր ներդրումների միջոցով։

Տեղեկանք

2002- 2007թթ. Ընկերության կողմից գազաֆիկացման ծրագրերում ներդրվել է շուրջ 82 միլիոն դոլար, ինչը հնարավորություն է ստեղծել գազաֆիկացման մակարդակը 21,0 %-ից հասցնել 87,3 %-ի: Հայաստանում այսօր բնական գազ է օգտագործում 446 բնակավայր, որոնցից 98-ը նախկինում գազաֆիկացված չեն եղել: Նոր գազաֆիկացվել են ինչպես Երևան քաղաքի (Դավիթաշեն, Հարավ-Արևմտյան թաղամասեր, Նոր-Նորքի 7,8,9, Էրեբունի զանգվածներ) այնպես էլ հանրապետության մի շարք քաղաքների նախկինում չգազաֆիկացված թաղամասեր, որոնցից յուրաքանչյուրի տնտեսությունների թիվը միջին հաշվով 10 անգամ գերազանցում են մեկ գյուղական համայնքի տնտեսությունների միջին թվաքանակին:
Այսօր Ընկերության կողմից շահագործվող գազաբաշխիչ ցանցի երկարությունը կազմում է 11573 կմ է: Գազաֆիկացման մակարդակով Հայաստանն այսօր առաջատար է ոչ միայն ԱՊՀ երկրների շարքում, այլ նաև աշխարհում:
Գազաֆիկացման ծրագրի իրականացումն իր հետ բերում է լուրջ սոցիալական էֆեկտ: Տարբեր հաշվարկներով, այլընտրանքային էներգառեսուրսների փոխարեն բնական գազի օգտագործումը բնակիչ-բաժանորդների մոտ ձևավորում է շուրջ 250–300 մլն դոլարի խնայողություն: Հայաստանի տրանսպորտային հատվածը տարեկան տնտեսում է 180–200 մլն դոլար:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button