«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերն ամենաշրջանառելին են ՀՀ Ֆոնդային բորսայում

11 դեկտեմբերի 2007, 10:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի թողարկած պարտատոմսերը Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակվելուց ի վեր սկսեցին ակտիվ շրջանառվել: Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսից մինչ օրս Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված կորպորատիվ պարտատոմսերից առևտրի ամենամեծ շրջանառությունը արձանագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը:

Նշված ժամանակահատվածում ընկերության պարտատոմսերով առևտրի շրջանառությունը կազմել է ավելի քան 70 միլիոն դրամ, իսկ միջին եկամտաբերությունը` 8.5%, այսինքն ներդրողները նախընտրում են վճարել ավելի մեծ գումար՝
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոնսերը ձեռք բերելու համար: Վերջին ցուցանիշը ամենափոքրն է` այլ ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերի համեմատությամբ:

Ըստ Արժեթղթերով գործառնությունների վարչության մասնագետների, նշված ցուցանիշները ևս մեկ անգամ արձանագրում են, որ ընկերության պարտատոմսերը շուկայի մասնակիցների կողմից ընկալվում են որպես մեծ պահանջարկ վայելող որակյալ և վստահելի ֆինանսական գործիքներ: Շուկայի մասնակիցների կողմից նման վստահությունը Ընկերության պարտատոմսերի նկատմամբ պատահական չէ, քանի որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն վերջին տարիներին արձանագրել է զարգացման կայուն տեմպեր թե’ ֆինանսատնտեսական գործունեության, թե’ ընկերության կառավարման բնագավառում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերը նաեւ ցուցակված են ամենաթանկ ինֆորմացիա պարունակող եւ ամենահաճախ այցելվող www.cbonds.info կայքէջում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am