Գրանցման է ներկայացվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերի ազդագիրը

20 հունիսի 2008, 14:00

Հունիսի 18-ին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պարտատոմսերի ազդագիրը` սահմանված կարգով գրանցելու համար:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի միջեւ 2008թ-ի մայիսի 20-ին կնքվել էր Պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, համաձայն որի նախատեսվում է տեղաբաշխել 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով /50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 20,000 քանակով/ եւ 36 ամիս մարման ժամկետով պարտատոմսեր, որոնց տեղաբաշխումը կիրականացվի հրապարակային առաջարկի միջոցով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am