«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պարտատոմսերի երկրորդ թողարկման պաշտոնական մեկնարկը տրված է

2 հունիսի 2008, 14:00

«ՀայՌուսգազարդ» Ընկերությունը սույն թվականի մայիսի 20-ին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել է պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ծառայությունների մատուցման պայմանագիր: Թողարկումը նախատեսվում է իրականացնել հունիս ամսվա վերջին տասնօրյակում: Համաձայն կնքված պայամանագրի, տեղաբաշխումը լինելու է երաշխավորված:

Պարտատոմսերի ձեռք բերման վերաբերյալ պաշտոնական հրապարակային առաջարկ կարվի միայն ՀՀ ԿԲ-ի կողմից թողարկման ազդագրի գրանցումից հետո:
Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ. ՀՀ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը` 50000 ՀՀ դրամ: Սակայն պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներդրողները մեկ պարտատոմսի դիմաց կվճարեն պարտատոմսի (50000 դրամ) անվանական արժեքից պակաս գումար, որի արդյունքում, ներդրողների պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կկազմի 10%: Տեղաբաշխման այն գինը որը կապահովի տարեկան 10% եկամտաբերություն կվորոշվի տեղաբաշխման գնի բանաձևով:

Բոլոր ցանկացողները պարտատոմսերի տեղաբաշխման գնի բանաձևին կարող են ծանոթանալ` դիմելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արժեթղթերով գործառնությունների վարչություն կամ «Արմսվիսբանկ» ՓԲԸ Կորպորատիվ ֆինանսների բաժին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am