Դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

14 դեկտեմբերի 2009, 09:00

Դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 21:00-ից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:

Ինչպես պաշտոնապես տեկեկացվել է «ՀայՌուսգազարդ»-ին, գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս, „Մոզդոկ — Թբիլիսի“, „Օկտյաբրսկայա — Օլգինսկայա“, „Օկտյաբրսկայա — Օլգինսկայա —Չմի“ մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:
„ՀայՌուսգազարդ“-ը տեղեկացնում է, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ պահեստային ռեզերվների հաշվին:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button