«ՀայՌուսգազարդ»-ը` առաջին խոշոր հարկատու

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2010թ. ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսների տվյալներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 10,038, 780.4 հազար դրամ:Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 23-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,168,751.8 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 117-րդ տեղը՝ 307,361.8 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 730,000.0 հազար դրամ: Նշված ցուցակում «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբացեղնում է 19-րդ տեղը՝ 146,512.0 հազար դրամ, «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 38-րդ տեղը՝ 108,800.0 հազար դրամ, 137-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 33,380.0 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերության աշխատողների թիվը կազմում է 6017 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 23-րդ տեղը: Այստեղ աշխատում է 976 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 34-րդ տեղը՝ 800 մարդ, 161-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 233 մարդ, 307-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`133 մարդ, 394-րդ տեղում է «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն` 103 մարդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am