Պարտատոմսային կոնգրեսի մասնակիցներին ներկայացվել է «ՀայՌուսգազարդի» փորձը

2 հուլիսի 2010, 16:00

Հուլիսի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած ԱՊՀ եւ Բալթյան երկրների 7-րդ պարտատոմսային կոնգրեսին, որն անցկացվե է «Ճգնաժամի եւ ետճգնաժամային ժամանակահատվածում տարբեր երկրների կորպորատիվ պարտատոմսերի շուկայում տիրող իրավիճակը, ներդրողների եւ էմիտենտների սպասումները» խորագրի ներքո իր մասնակցությունն է ունեցել նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ:

«ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության գործունեությունը կորպորատիվ պարտատոմսերի շուկայում որպես էմիտենտ, ընկերության ներդրումային գործունեությունը, եւ կապիտալի շուկայից փոխառու միջոցների ներգրավման փորձը:

Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում են ԱՊՀ եւ Բալթյան երկրների տարբեր ֆինանսական կառույցների, ինվեստիցիոն ընկերությունների ներկայացուցիչներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am