Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդի» Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր ժողովը և Տնօրենների խորհրդի հերթական նիստը
Հունիսի 29 — 30-ը Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը եւ Ընկերության Տնօրենների խորհրդի հերթական նիստը:
Ժողովն ի գիտություն է ընդունել Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ եւ հաստատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:
Ընտրվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի եւ Ընկերության Վարչության նոր կազմերը:
Քննարկվել են նաեւ մի շարք այլ օրակարգային հարցեր:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2011–2013 թթ. ներդրումային ծրագիրը արժանացավ ՀԾԿՀ-ի հավանությանը
- Տեղադրված է 557 057 անվտանգության սարք
- 2011 թ. առաջին հինգ ամիսներին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 3479-ով
- Ուսուցանվել է 267 մասնագետ
- ՀԾԿՀ-ի համաձայնեցման է ներկայացվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2011–2013թթ. ներդրումային ծրագիրը
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)