Աշխատանքային խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ»-ում

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վ. Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2011թ. հունիս ամսվա ընթացքում բաշխիչ ցանցում բնական գազի կորուստների օպտիմալ չափաքանակների, գազահաշվիչների պետստուգաչափման արդյունքների, իրացված բնական գազի դիմաց գումարների հավաքագրման, ինչպես նաեւ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման դիմաց գումարների հավաքագրման հետ կապված հարցեր:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերի տնօրեններին 2011թ հունիս ամսվա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաշխիչ ցանցում բնական գազի կորուստների տվյալների և սպառված բնական գազի դիմաց գումարների հավաքագրման լավ արդյունքների համար։
Նշվեց, որ գազասպառման ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման դիմաց 2011թ. հունիս ամսվա գումարների գանձման առաջադրանքը կատարվել է 102%։


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am