«ՀայՌուսգազարդ»-ը ամբողջությամբ մարեց իր պարտատոմսերը

2011 թվականի հուլիսի 7-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մարել է իր կողմից 2008թ. հուլիսին թողարկած ընդհանուր ծավալով 1,000,000,000 ՀՀ դրամ յուրաքանչյուրը 50 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, 9.5% տարեկան տոկոսադրույքով, 20 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը:

Պարտատոմսերի թողարկման տեղաբաշխող և հաշվարկային բանկ էր հանդիսանում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Պարտատոմսերը ակտիվ շրջանառվում էին «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ հարթակում եւ ցուցակված էին ցուցակման վերին (Abond) մակարդակում:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am