Սեպտեմբերի 28-ից մինչեվ 30-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

28 սեպտեմբերի 2011, 15:00

«Գազպրոմ էքսպորտ» ԲԲ ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամը 21:00-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ռուսական ընկերությունը նախատեսում է Ռուսաստանի տարածքում արտապլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կմ հատվածում:

Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button