«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վ.Հարությունյանը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

2 սեպտեմբերի 2011, 16:00

Սեպտեմբերի առաջին կիրակին ետխորհրդային տարածքում ավանդաբար նշվում է որպես գազի համակարգի աշխատողների օր: Հայաստանի գազի տնտեսությունը ներկայացնող «ՀայՌուսգազարդ» ընկերությունում պատասխանատվությամբ, սիրով և հպարտությամբ են վերաբերվում մասնագիտական տոնին, քանի որ ավանդույթն արդեն դարձել է կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը շնորհավորել է Ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:

«Հարգելի գործընկերներ՝
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի օրվա առթիվ: Հպարտությամբ եմ ցանկանում նշել „ՀայՌուսգազարդ“ ընկերության դերը մեր երկրի էներգետիկ համակարգի կայացման ու էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Իր գործունեության ընթացքում մեր Ընկերությունը հասել է նշանակալի արդյունքների, ինչի շնորհիվ մեր սպառողական շուկան այսօր ունի անխափան ու հուսալի գազամատակարում:

Մեր ձեռքբերումների համար շնորհակալություն եմ հայտնում „ՀայՌուսգազարդ“-ի աշխատակիցներին մասնագիտական պատրաստվածության և աշխատանքային պատասխանատվության համար:


Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ հաջողություններ, ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում», — նշել է Վ.Հարությունյանն իր շնորհավորական ուղերձում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button