Առաջին տասն ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8682-ով

2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 621 539 բաժանորդ:

Ընթացիկ տարվա առաջին տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8682-ով, այդ թվում 1298-ը՝ հոկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է տասն ամիսների արդյունքներով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am