2011 թվականին ավելացել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները

ՌԴ-ից հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2011թ. ընթացքում ավելացել են 11,73 տոկոսով՝ կազմելով 1 609.062 մլն խմ՝ 2010թ.-ի 1440.144 մլն-ի դիմաց:Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրացվել է 1 534.941 մլն խ.մ, ինչը 12,72%- ով ավելի է 2010թ.-ի համեմատ:

Նախորդ տարվա համեմատ ավելացել է բնական գազի սպառումը բնակչության կողմից՝ կազմելով 550.748 մլն խ.մ, ինչը 16,95%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 29,08%- ով ավելացել է էներգետիկայի ոլորտի եւ 18,01%-ով այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխան 187.533 մլն և 184.621 մլն խ.մ: 13,85%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 362.364 մլն խ.մ:

Նշված ժամանակահատվածում 7,81%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի սպառման ծավալները՝ կազմելով 249.675 մլն խ.մ՝ 2010թ.-ի 270.835 մլն-ի դիմաց: