Գործադիրն որոշում է ընդունել

Հայաստանի կառավարությունը մարտի 22-ի նիստում որոշում է ընդունել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2011 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համար մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին:

Նշելով ծրագրի կարեւորությունը վարչապետ Տ.Սարգսյանը շեշտել է, որ սոցիալապես խոցելի խավերին օժանդակությունը պետության կողմից շարունակական բնույթ է կրելու։ Անապահով ընտանիքները մինչեւ 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարելու են 100 դրամ, ոչ թե 132: