«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է գազի տնտեսությունների գործարար եվ գիտատեխնիկական համագործակցության ասոցիացիայի նիստին

24 մայիսի 2013, 12:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է 2013 թվականի մայիսի 20-ից 23-ը Մինսկում և Վիտեբսկում (Բելառուս) տեղի ունեցած Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել «Վիտեբսկոբլգազ» ձեռնարկությունում կատոդային պաշտպանության կայանքների շահագործման ընթացքում հեռաչափման միջոցների օգտագործմանը, ուսումնավարժական գործընթացի կազմակերպմանը, «Բելտոպգազ» ձեռնարկության կազմակերպչական կառուցվածքին և գործունեությանը, «Գազ-Ինստիտուտ» միավորման կողմից գազամատակարարող կազմակերպությունների համար կադրերի վերապատրաստմանը, «Մինսկոբլգազ» ձեռնարկության գազաբաշխիչ համակարգերի անվտանգ շահագործման ապահովման միջոցներին վերաբերող հարցեր:

Խորհրդի նիստի մասնակիցները այցելել են նաև «Բելգազտեխնիկա» ձեռնարկություն, որտեղ ծանոթացել են չափիչ-հսկիչ սարքերի, գազամատակարարման համակարգերի կառուցման և անվտանգ շահագործման համար նախատեսված սարքավորումների նախագծման և արտադրման գործընթացին:


Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիան ստեղծվել է 1990 թվականին: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են Եվրոպայի, ԱՊՀ և Բալթյան երկրների գազի ծառայություններն ու գազատրանսպորտային ընկերությունները: Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը՝ ասոցիացիայի անդամների միջև պրոֆեսիոնալ փորձի և տեղեկատվության փոխանակումն է:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button