«ՀայՌուսգազարդ»-ը՝ հանրապետության առաջին խոշոր հարկատուն է

26 հուլիսի 2013, 12:00

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2013 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 19,403,936.0 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 34-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,825,675.2 հազար դրամ, 815 րդ տեղում՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 59,213.3 հազար դրամ, 859-րդ տեղում՝ «Արմավիրգազմաշ» ՍՊԸ՝ 54,877.5 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 113-րդ տեղը՝ 542,182.6 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button