ՀՀ-ում ՌԴ դեսպանը և Վ.Հարությունյանը այցելել են Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկ և «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր

25 հուլիսի 2013, 12:00

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ այսօր այցելել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանը և Վ.Հարությունյանը այցելել են Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկ

ՀՀ-ում ՌԴ դեսպանը և Վ.Հարությունյանը այցելել են Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկ

Ի.Վոլինկինը և Վ.Հարությունյանը շրջել են կաթսատուրբինային, քիմիական, էլեկտրատեխնիկական, ջերմային չափումների եւ ավտոմատիկայի արտադրամասերում, եղել են կայանի կառավարման ավտոմատացված կենտրոնում: Ծանոթացնելով դեսպանին կայանի ընթացիկ գործունեությանը՝ Վ.Հարությունյանը ներկայացրել է նաև այն բոլոր լայնածավալ աշխատանքները, որոնք կատարվել են էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման ծրագրի իրականացման փուլերում:

Հատկանշվել է նաև, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որի շինարարությունն իրականացվել է ռեկորդային ժամկետներում, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի խոշորագույն ներդրումային ծրագրերից է, և նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում:
480 ՄՎտ հզորություն ունեցող էներգաբլոկը 2012 թվականի հունվարից միացված է ՀՀ էներգահամակարգին: Ներկայումս կայանը գտնվում է արդյունաբերական-փորձարարական շահագործման շրջանում և մինչ օրս արտադրել է շուրջ 1,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել «ՀայՌուսգազարդ»-ի և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ղեկավարությունից հետաքրքիր այցի համար. «Ծանոթացել եմ 5-րդ էներգաբլոկի գործունեությանը: Սա, իհարկե, ահռելի կառույց է, և ես շատ տպավորված եմ: Այն, ինչ ինձ պատմեցին այս չափազանց բարդ օրգանիզմի մասին, շատ հետաքրքիր է: Հուսով եմ, որ հետագայում ևս 5-րդ էներգաբլոկ այցելելու հնարավորություն կունենամ՝ կայանի գործունեությանն ավելի հանգամանորեն, ինչպես նաև էներգաբլոկի անձնակազմի հետ ծանոթանալու նպատակով»:
Այնուհետև դեսպանը Վ,Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծաղկաձորի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր, ծանոթացել «Մարիոթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան կառուցված և «Մարիոթ» ընկերության կառավարմանն անցած հյուրանոցային համալիրի պայմաններին, մատուցվող ծառայություններին և հանգստի համար ստեղծված ամենատարբեր հնարավորություններին:
Դեսպանի գնահատմամբ, «Ծաղկաձոր Մարիոթ»-ը հրաշալի կառույց է, որտեղ կարելի է հանգստանալ գերազանց էկոլոգիական միջավայրում, և որտեղ ներկայացված է լիարժեք հանգստի համար նախատեսված ծառայությունների լայն շրջանակ:
«Ծաղկաձոր Մարիոթ»-ն այսօր արդեն կարողացել է իր ուրույն տեղն ապահովել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման և օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու գործում: Ներկայացվել է նաև, որ հյուրանոցային համալիրը զբաղվածության լուրջ խնդիր է լուծում տեղի բնակիչների համար՝ ապահովելով ավելի քան 200 աշխատատեղ:
Ի դեպ, ընկերությունը խոշորագույն գործատուներից է Հրազդանի տարածաշրջանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ բացի «Ծաղկաձոր Մարիոթ»-ից գործում են նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը և «ՀայՌուսգազարդ»-ի Կոտայքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button