2013թ. երկրորդ հաշվարկային կիսամյակում սպասարկվել է գազասպառող բաժանորդների շուրջ 93%-ը
29 հոկտեմբերի 2013, 12:00Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ—Ի—Ջի Սերվիս» ընկերությունը 2013 թվականի երկրորդ հաշվարկային կիսամյակում՝ մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում փաստացի սպասարկել է 598 901 բաժանորդ՝ կամ նախատեսվածի շուրջ 93 տոկոսը: Պլանային այցերը կատարվում են տարին երկու անգամ:
Նշված ժամանակահատվածում 42 300 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 645 285 բաժանորդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36