Հանձնաժողովը հաստատեց «ՀայՌուսգազարդ»-ի 2014–2016թթ. ներդրումային ծրագիրը

18 դեկտեմբերի 2013, 12:00

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դեկտեմբերի 18-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2014–2016թթ. ներդրումային ծրագրին: Ներակայցնելով ծրագիրը՝ «ՀայՌուսգազարդ»-ի Տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը մասնավորապես նշեց, որ Ընկերությունը նպատակ ունի ակտիվացնել ներդրումային քաղաքականությունը` ելնելով երեք հիմնական հանգամանքներից:

«Առաջինը`անհրաժեշտ են մեծածավալ նեդրումներ գազափոխադրման համակարգի վերականգնման և արդիականացման ուղղությամբ`գործող նորմատիվային և տեխնիկական պահանջները բավարելու նպատակով: Երկրորդը` Աբովյանի ԳՍՊԿ-ի ընլայնման նպատակով նախատեսվում են միջոցառումներ նոր գազահորի շինարարության, ինչպես նաև գործող հորերի ծավալների մեծացման ուղղությամբ: Երրորդը` գործող նորմատիվային կանոնների և ակտերի փոփոխությունների կատարման նպատակով նախատեսվում են զգալի ներդրումներ հաշվառման համակարգի արդիականացման ուղղությամբ», — հայտնեց Ա.Հակոբյանը:
«ՀայՌուսգազարդ»-ը 2014–2016թթ. նախատեսում է իրականացնել 37,34 մլրդ դրամի ներդրում, որից 25,4 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում եւ 11,94 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում:
2014 թվականին նախատեսվում է իրականացնել 9,27 մլրդ դրամի ներդրում, որից 3,53 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում, իսկ 5,74 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում:
ՀԾԿՀ-ը դեկտեմբերի 18-ի նիստում նաև որոշեց Հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N95Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում», կատարել մի շարք լրացումներ և փոփոխություններ: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ հաստատվեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից ՀԾԿՀ ներկայացվող ֆինանսական հաշվետությունների ձեւերը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի փետրվարի 1-ից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button