ՀԾԿՀ-ի համաձայնեցմանն է ներկայացվել «ՀայՌուսգազարդ»-ի 2014–2016թթ. ներդրումային ծրագիրը

5 դեկտեմբերի 2013, 12:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2014–2016 թթ. ներդրումային ծրագիրը:

Ընկերությունը 2014–2016 թվականներին նախատեսում է իրականացնել 13460.6 մլն դրամի ներդրում գազափոխադրման համակարգի Աբովյանի ԳՍՊԿ-ի վերակառուցմանն ու ընդլայնմանը, 10.471.4 մլն դրամի ներդրում՝ գազափոխադրման համակարգի վերակառուցման և 1467.5 մլն դրամի ներդրում՝ այլ ուղղություններով իրականացվելիք աշխատանքների համար:
2014–2016 թվականներին նախատեսվում է իրականացնել 7302.41 մլն դրամի ներդրում գազաբաշխման համակարգի ընդլայնման ու վերակառուցման և 4639.2 մլն դրամի ներդրում՝ այլ ուղղություններով իրականացվելիք աշխատանքների համար:
2014–2016 թվականների ներդրումային ծրագիրն ոււղղված է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի պահպանման, վերակառուցման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button