Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում
Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել է 3-ից մինչև 15 տարեկան շուրջ 200 երեխա:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աջակցությամբ «Բում բումիկ» ընկերությունը կազմակերպել էր մանկական շոու- ծրագիր: Մանուկների համար ցուցադրվեց տիկնիկային ներկայացում, իսկ միջոցառման ողջ ընթացքում նրանց զվարճացնում էին հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսները և ծաղրածուները:Ավելի բարձր տարիքի երեխաները մասնակցում էին կավչանկարչությանը, ավազի վրա նկարչությանը:
Երեխաներից շատերը հետաքրքրված էին ակվագրիմով, որը տեղում կազմակերպվում էր նրանց համար:
Կացմակերպվել էր նաև հյուրասիրություն՝ երեխաների կողմից սիրված պոնչիկներով, պաղպաղակով, հյութերով: Բոլոր երեխաները ստացան նվերներ:
Տոնակատարության ավարտին մանուկները փուչիկների միջոցով երկինք բաց թողեծին թղթի վրա գրված իրենց երազանքները:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Հունիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Գազատարների վրա իրականացվում են էլեկտրաքիմիական պաշտպանության և կոռոզիոն վիճակի համալիր հետազոտության աշխատանքներ
- Հունիս ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Մայիս ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 876 ԿԲ)