ՀԾԿՀ-ը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2016 —2018 թվականների ներդրումային ծրագրին
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 27-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2016–2018 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմելու է 44 869,1 մլն ՀՀ դրամ, որից 11 084.5 մլն դրամը նախատեսում է ներդնել 2016 թվականին:
2016–2018 թվականների Ընկերությունը նախատեսել է ներդրումներ իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով.
Գազափոխադրման համակարգում.
- Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցում և ընդլայնում՝ 12 356,4 մլն դրամ, որից 2016 թվականին` 1 160,1 մլն դրամ,
- համակարգի վերակառուցում՝ 15 988,2 մլն դրամ, որից 2016 թվականին` 3 277,5 մլն դրամ,
- համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները կկազմեն 1 495,1 մլն դրամ, որից 2016 թվականին` 713,2 մլն դրամ,
Գազաբաշխման համակարգում.
- նոր բաժանորդների միացում՝ 1 180,3 մլն դրամ, որից 2016 թվականին` 657,2 մլն դրամ,
- համակարգի վերակառուցում՝ 7 314,1 մլն դրամ, որից 2016 թվականին` 2 539,4 մլն դրամ,
- համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները կկազմեն 6 535,0 մլն դրամ, որից 2016 թվականին` 2 737,1 մլն դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը
- 2016 թվականի հունվար ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2015 թվականին իրականացվել է մոտ 1 250 000 պլանային սպասարկում
- «2016 թվականի համար վարվում են բանակցություններ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ». Վարդան Հարությունյան
- Դեկտեմբեր ամսին բաժանորդների կողմից փաստացի սպառած գազի ծավալը համապատասխնում է գազահաշվիչի ցուցմունքին