«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմն առաջին խաղերն է անցկացրել «Գազպրոմ» ՀԲԸ ձմեռային Սպարտակիադայում

2016 թվականի փետրվարի 12-ից 19-ը Ուֆա քաղաքում (ՌԴ) անցկազվում է «Գազպրոմ» ՀԲԸ-ի 11-րդ ձնմեռային սպարտակիադան: Մրցումներին մասնակցում են «Գազպրոմ»-ի դուստր ընկերությունները ներկայացնող աշխատակիցները և պատանի մարզիկները: Ռուսաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև Հայաստանից ու Բելառուսից ժամանած մասնակիցները մրցանակների համար պայքարելու են մի շարք մարզաձևերում՝ դահուկավազք, բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, գնդակային հրաձգություն:

Սպարտակիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 13-ին «Ուֆա Արենա» մարզահամերգային համալիրում: «Գազպրոմ» ՀԲԸ-ի Սպարտակիադային առաջին անգամ մասնակցում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը ներկայցված է Ընկերության ֆուտբոլային թիմով: «Գազպրոմ Արմենիա»-ի ֆուտբոլիստներն արդեն անցկացրել են երեք հանդիպում «Գազպրոմ դոբիչա Նոյաբրսկ», «Գազպրոմ տրանսգազ Կրասնոդար» և «Գազպրոմ պերերաբոտկա» ՍՊԸ-ների թիմերի հետ: Չեմպիոնների պարգևատրման և Սպարտակիադայի փակման արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 18-ին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am