Սպարտակիադայի օրացույցը

17 փետրվարի 2016, 15:02

Հայաստանի թիմը զարմացրեց

Շարունակվում են մինի-ֆուտբոլի խմբային խաղերը «Պրիոզերնի» մարզա-առողջարարական համալիրում:

Մինի-ֆուտբոլի մրցումների գլխավոր դատավոր Արտյոմ Կաշուբայի կարծիքով, առաջատարներն առայժմ խաղում եմ առանց զգալի պարտությունների: Ամենահետաքրքիրը և նշանակալիցը, ըստ նրա, տեղի կունենա մրցումների եզրափակիչ օրը:

Իսկ առայժմ ամեն ինչ անցնում է ըստ նախատեսվածի, առանց սենսացիաների: Ցանկալի է, իսկապես, առանձնացնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը, որը՝ պարտություն կրելով երկու խաղում, այնուամենայնիվ կարողացավ դժվար պայքարում վաստակել մեկ միավոր և խաղն ավարտել 5:5 հաշվով: Հաղթանակի համար խիզախորեն պայքարում էր թիմի դարպասապահը:

«Գազպրոմ տրանսգազ Յուգորսկ»-ի և «Գազպրոմ տրանսգազ Սամարա»-ի միչև խաղն ավարտվեց ոչ-ոքի: «Գազպրոմ տրանսգազ Մոսկվա»-ի ֆուտբոլիստները հերթական անգամ հաղթեցին «Գազպրոմ տրանսգազ Նիժնի Նովգորոդ»-ի թիմին:

Կարևոր խաղի սպասում ենք ենթախմբերում, որտեղ հանդես են գալիս ուժեղագույն թիմերը Մոսկվայից, Նիժնի Նովգորոդից և Ուֆայից: Նիժնի Նովգորոդ-Ուֆա հանդիպումից է կախված երկրորդ տեղի ճակատագիրը:

Կան թիմեր, որոնք նախապես միավորներ են հավաքում, որպեսզի հասնեն որոշակի արդյունքների: Իսկ կան նաև այնպիսի թիմեր, որոնք առավելագույն են անում խաղի վերջում, որպեսզի գրավեն որոշակի տեղ: Այդ իսկ պատճառով ամեն ինչ առջևում է:

Մրցաշարի ռմբարկուն

Մեր հերոսը՝ Սպարտակ Արզումանյանը, ծնվել է 1983թ. Երևան քաղաքում տնտեսագետի և կենսաբանի ընտանիքում: 2000–2005թթ. սովորել է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանում, 2005–2008թթ. նույն համալսարանի ասպիրանտուրայում:

Ֆուտբոլը Սպարտակի տարերքն է եղել մանկուց, 9–16 տարեկանում նա պարապել է ֆուտբոլով, խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Եղել է մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականի անդամ: Ի դեպ, Սպարտակի ընտանիքը, իր իսկ խոսքով, կարելի է անվանել ֆուտբոլային: Եղբայրը՝ Հայաստանի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանն է: Այժմ նա խաղում է Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարում»: Սպարտակը հույս ունի, որ նրա որդին՝ չորսամյա Արսենը, նույնպես կընտրի ֆուտբոլային ուղին:

Սպարտակը 2007թ.-ից աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆինանսական բաժնում: Ներկայում զբաղեցնում է ֆինանսական բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Զբաղվում է ֆինանսների կառավարմամբ և պլանավորմամբ: Սպարտակը նշում է, որ ֆուտբոլով զբաղվելը մեծապես օգնում է իր աշխատանքին՝ մասնագիտության մեջ արագաշարժ է, շուտ կողմնորոշվող:

Սպարտակը 2007թ.-ից խաղում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆուտբոլային թիմում, այդ ընթացքում թիմակիցների հետ գրանցել են որոշակի հաջողություններ: 2008թ. Երևանում կայացած միջազգային ֆուտբոլային մրցաշարում զբաղեցրել էին 1-ին հորիզոնականը: Այդ մրցաշարին մասնակցում էին գազաէներգետիկ համակարգի թիմեր, մասնավորապես՝ «Գազպրոմ Էքսպորտ» և «Գազ դե Ֆրանս» ընկերություններից: 2009թ. Բաթումի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում «Գազպրոմ Արմենիա»-ի թիմը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Այդ մրցաշարում Սպարտակին շնորհվեց մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը:

Ընկերության թիմով նա մասնակցել է ինչպես ֆուտզալի, այնպես էլ մեծ ֆուտբոլի հայաստանյան բազմաթիվ մրցաշարերի, զբաղեցրել բարձր հորիզոնականներ:

«Խաղալով „Գազպրոմ Արմենիա“ —ի ֆուտբոլային թիմում, իհարկե, ձգտում ենք գրանցել բարձր արդյունքներ, սակայն պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ֆուտբոլը առողջ ապրելակերպ է, և մեզ պատճառում է գերագույն հաճույք», — ասում է Սպարտակը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am