«Գազպրոմ Արմենիա» պաշտոնական կայքում գործում են «Գազի ծախսի և վճարի հարցում» և «Հետադարձ կապ» բաժինները

18 փետրվարի 2016, 11:06

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքում սկսել են գործել «Գազի ծախսի և վճարի հարցում» և «Հետադարձ կապ» բաժինները:

«Գազի ծախսի և վճարի հարցում» բաժնի միջոցով բաժանորդներին հնարավորություն է ընձեռնվում տեղեկատվություն ստանալ մատակարարված բնական գազի քանակի և արժեքի մասին:

Գրանցվելու համար բաժանորդը պետք է մուտքագրի իր բաժանորդային համարը և գաղտնաբառը:

Պարտադիր գրանցվելուց հետո բաժանորդին հասանելի է դառնում բնական գազի սպառման ընթացիկ հաշիվը, հաշվիչի ցուցմունքները, վճարման ենթակա գումարը, ինչպես նաև վճարումների պատմությունը:

«Հետադարձ կապ» բաժինը նախատեսված է բաժանորդներին հետաքրքրող հարցերի, առաջարկությունների և բողոքների համար։

Տվյալ բաժինների աշխատանքի հետ կապված բոլոր հարցերով բաժանորդները կարող են դիմել տեխնիկական աջակցության հեռախոսահամարով:

Ընկերությունը կարևորում է բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, և գործող բաժինները նպատակ են հետապնդում ապահովել ընկերության գործունեության թափանցիկությունն ու մատչելիությունը բաժանորդների համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am