«Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է հանձնաժողով՝ սակագնի հաշվարկման բանաձևի վերանայման հայտով
«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագնի ու ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի վերանայման հայտով։
Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի
Գործող սակագինը՝ 156000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
Առաջարկվող սակագինը` 146700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման
Գործող բանաձևը՝ P = 276.98 * E, որտեղ`
P—ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։
Առաջարկվող բանաձևը՝ P = 257.56 * E, որտեղ`
P—ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- Հուլիսի 1-ից գազի համար սպառողը կվճարի 146,7 դրամ՝ 156-ի փոխարեն
- Շարունակվում է Աբովյանի ԳՍՊԿ-ի արդիականացման ծրագրի իրականացումը
- 2016 թվականի մայիս ամսվա երկրորդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքները
- Առողջ ապրելակերպ. երեխաները նույնպես ցանկանում են ֆուտբոլ խաղալ
- 2016 թվականի մայիս ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքները