Նկարների ցուցահանդես-մրցույթ նվիրված Երկրի օրվան և խաղաղությանը
- Նկարագրություն
Ֆոտոալբոմ
Մայիսի 6-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում կազմակերպվել էր նկարների և լուսանկարների ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված Երկրի օրվան և խաղաղությանը:
Ցուցահանդեսին մասնակցում էին ընկերության աշխատակիցների 6-ից 15 տարեկան ավելի քան 25 երեխաներ: Ներկայացված էին 50-ից ավելի մանկական աշխատանքներ՝ մայր բնությանը, բնապահպանությանն ու մոլորակի խաղաղությանն առնչվող թեմաներով: Լավագույն 3 նկարների հեղինակները՝ Սարգսյան Վարդուհին, Վարդանյան Լիլիթը և Միքայելյան Մարիաննան արժանացան «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից սահմանված հատուկ մրցանակներին: Խրախուսական մրցանակների արժանացան նաև լուսանկարչական աշխատանքների հեղինակները: Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև խաղ-վիկտորինա, որն ընդգրկում էր Երկիր մոլորակի և խաղաղության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Վիկտորինայի ակտիվ մասնակիցները ևս արժանացան մրցանակների:
«Գազպրոմ Արմենիա»-ն նախատեսում է նման միջոցառումները դարձնել շարունակական:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 2419360)