«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆիլմը ներկայացվել է «Անհատական պաշտպանության միջոցները և մասնագիտական աշխատանքները» տեսաֆիլմերի մրցույթին

Աբովյանի ստորգետնյա գազի պահեստարան կայանում գազի ոլորտում աշխատող մասնագետների մասին պատմող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆիլմը ներկայացվել է «Անհատական պաշտպանության միջոցները և մասնագիտական աշխատանքները» տեսաֆիլմերի մրցույթին, որը կազմակերպել է «Անհատական պաշտպանության միջոցների մատակարարների, արտադրողների և մշակողների ասոցիացիան» :

Մրցույթն անցկացվում է առաջին անգամ:

Մրցույթին ներկայացված աշխատանքները կցուցադրվեն «Աշխատանքի անվտանգություն և պաշտպանություն-2016» ХХ Հոբելյանական միջազգային մասնագիտական ցուցահանդեսի ընթացքում, որը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 13-ից 16-ը Մոսկվայում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am