Սոչիում ավարտվեց «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնը
Մայիսի 18-ին տեղի է ունեցել «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը, որի ժամանակ պարգևատրվեցին «Գազպրոմ» ՀԲԸ-ի դուստր ընկերությունների ստեղծագործական համույթները և կատարողները: Բեմ բարձրացան առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած և հատուկ մրցանակների արժանացած մասնակիցները:
Հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Ալեն Իսախանյան, Էլեն Քալանթարյան և փառատոնի ժյուրիի նախագահ Ալեքսանդրա Պերմյակովան
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներկայացնող «Սարերի շունչը» քառյակը «Ժողովրդական վոկալ (համույթ)» անվանակարգում (11–16 տարեկանների միջին տարիքային խումբ) զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
«Ժյուրին հայտնվել էր շատ բարդ պայմաններում, քանի որ մասնակիցների ստեղծագործական մակարդակը կարելի է համեմատել պրոֆեսիոնալների հետ: Իսկ նման կատարումները գնահատելու համար բոլորովին այլ մոտեցումներ են անհրաժեշտ», — նշեց փառատոնի ժյուրիի նախագահ Ալեքսանդրա Պերմյակովան:
Արդյունքները հայտարարված են, մրցանակները հանձնված, իսկ փառատոնի այն մասնակիցները, ովքեր չարժանացան պարգևների, ամենայն հավանականությամբ, ապագայում կհասնեն հաջողության: Այդ հետաքրքիր օրն ավարտվեց հաղթողների և մրցանակակիրների ելույթներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյանն ընտրվել է Միջազգային գործարար կոնգրեսի Նախագահության անդամ
- «Սարերի շունչը» համույթը Սոչիում ելույթ է ունեցել «Բարեկամության երեկոյին»
- Փառատոնի օրագիրը
- «Ֆակել» փառատոնի շրջանակներում մեկնարկել է «Պատանի նկարիչ» մրցույթը
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ԱԻՆ ուսումնավարժությանը
Մեծացված լուսանկար (JPG, 677 ԿԲ)