«Գազպրոմ Արմենիա»-ն կազմակերպել էր տոնական միջոցառում երեխաների համար
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել ավանդական տոնական միջոցառում, որին մասնակցել է 3-ից 11 տարեկան ավելի քան 200 երեխա:
Փոքրիկների համար կազմակերպվել էր ուրախ շոու-ծրագիր, որի ընթացքում նրանց զվարճացնում էին «ապաչի հնդկացիները»: Երեխաները մասնակցեցին մի շարք թեմատիկ և հետաքրքրաշարժ խաղերի ու վիկտորինաների՝ «Ոսկե տենդ», «Ամուր ձեռք» և այլն:
Շոու-ծրագրի մասնակիցները նետում էին լասսո և փորձում էին կրակ վառել իսկական հնդկացիների պես:
Խաղերի և վիկտորինաների հաղթողներին մրցանակներն ու դիպլոմները հանձնեցին «ապաչիները» և նրանց «առաջնորդը», որոնց օգնում էր «կովբոյ» Օսկարը:
Ավելի բարձր տարիքի երեխաները զբաղվում էին կավճանկարչությամբ և ավազով նկարչությամբ:
Փոքրիկներից շատերին հետաքրքրեց ակվագրիմը, որի տեխնիկային նրանք ծանոթացան միջոցառման ընթացքում: Երեխաների համար կազմակերպվել էր նաև զբոսանք պոնիներով, տեղադրված էր մանկական ատրակցիոն՝ բատուտ:
Հատուկ հրավիրված նկաիչները նկարում էին տոնական միջոցառման մասնակիցների զվարճալի դիմանկարները:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բոլոր փոքրիկները ստացան զանազան նվերներ:
Տոնակատարության ավարտին մանուկները փուչիկների միջոցով երկինք բաց թողեցին թերթիկների վրա գրված իրենց երազանքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում անցկացվեց բնապահպանության թեմայով սեմինար
- 2017 թվականի հունիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Մեկնարկել է «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» հերթական ակցիան
- «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահն այցելեց ուսումնամարզական համալիրի շինհրապարակ
- Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)