2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «թեժ գծով» ստացվել է  772 զանգ

2017 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 772 զանգ: Գրանցված հեռախոսազանգերի հիմնական մասը կազմել են տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների և ներտնային սպասարկման դիմաց վճարումերի վերաբերյալ: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Թեժ գիծն ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել հարցերին՝ կապված գազամատակարարման հետ: Հարցերը կարող են ուղղվել թեժ գծի համարով՝ 29-49-04, երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:

«Թեժ գծի» միջոցով ստացված բոլոր հարցումները գրանցվում և փոխանցվում են համապատասխան ստորաբաժանումներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am