Տոնական միջոցառում երեխաների համար «Գազպրոմ Արմենիա»-ում
- Նկարագրություն
Ֆոտոալբոմ
Ամեն տարի ամռան առաջին օրը նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ սկսած 1950 թվականից: Այն տոնվում է ամենուր՝ մեծ ուրախությամբ, վառ տրամադրություններով, որը վերածվում է արկածներով լի մանկության տոնի:
Ավանդույթի համաձայն այն տոնվեց նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որին մասնակցում էին ընկերության աշխատողների 3-ից 11 տարեկան երեխաները՝ ծնողների և տատիկների հետ միասին:
Երեխաների համար կազմակերպվել էին ուրախ, թատերական բեմականացում՝ Հով.Թումանյանի հեքիաթների հերոսների մասնակցությամբ, բազմատեսակ զվարճալի խաղեր և ինտելեկտուալ վիկտորինաներ:
Տոնական միջոցառման ողջ ընթացքում երեխաներին զվարճացնում էին խաղավարները՝ իրենց սիրելի հեքիաթների հերոսների կերպարներով, ինչպես նաև ճկուն լարախաղացը: Երեխաները մասնակցում էին կավճանկարչությանը, ավազի վրա նկարչությանը, ծանոթանում ակվագրիմի տեխնիկային: Առավել մեծ ուրախությամբ երեխաները ցատկոտում էին բատուտի վրա և զբոսնում պոնիներով:
Միջոցառման կազմակերպիչները ձգտում էին հիշարժան ու վառ տպավորություններով, լավ տրամադրությամբ, ուրախությամբ լի օր պարգևել երեխաներին:
Խաղերի և վիկտորինաների հաղթողներին հանձնվեցին մրցանակներ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բոլոր փոքրիկները ստացան զանազան նվերներ:
Երեխաների համար կազմակերպվել էր հյուրասիրություն շատ սիրված քաղցր բամբակով, հյութերով և այլն:
Տոնակատարության ավարտին մանուկները փուչիկների միջոցով երկինք բաց թողեցին թղթի վրա գրված իրենց երազանքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նիստը
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ֆուտբոլիստներն ավարտեցին մրցաշարը՝ գրավելով 3-րդ և 4-րդ տեղերը
- 2019 թվականի հունիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- Պուշկինյան օր «Գազպրոմ Արմենիա» —ում
- 2019 թվականի հունիս ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 997 ԿԲ)