Ընկերության աշխատակիցների երեխաները նույնպես ֆուտբոլ են խաղում
8 հուլիսի 2019, 11:55«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը հերթական մարզումներն անցկացրեց ՝ ներգրավելով նաև ընկերության աշխատակիցների երեխաներին:
Չնայած սիրողական մարզումներին՝ ընկերության ֆուտբոլային թիմի մարզիչը մեծ պատրաստակամությամբ երեխաներին ծանոթացնում է գնդակի վարման տեխնիկային, խաղի կանոններին: Փոքրիկ խաղացողները սովորում են համագործակցել, օգնություն ցուցաբերել թիմի ընկերոջը և արագ կողմնորոշվել բարդ իրավիճակներում:
Ընտանեկան նմանատիպ մարզումները նպաստում են առողջ ապրելակերպի ձևավորմանը, թիմային ոգու ամրապնդմանը և ներգրավում են երեխաներին սպորտի մեջ: Հնարավոր է, որ նրանցից շատերի համար այդ միջոցառումները ճանապարհ հարթեն դեպի իրական սպորտ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 601926)