2019 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել շուրջ 1 016  մլն խ.մ բնական գազ

2019 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8,1 %-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով
1 016.1 մլն խ.մ՝ նախորդ տարվա 940 մլն խ.մ դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 002.2 մլն խ.մ՝ նախորդ տարվա 985,1 մլն խ.մ դիմաց:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 55,4%-ով նվազել են Էներգետիկայի և 19,4%-ով արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 101.8 և 82.9 մլն խ.մ: Բնական գազի սպառման ծավալները 31 %-ով ավելացել են բնակչության և 29,7 %-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 385.3 և 158.1 մլն խ.մ:

15,2%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 274.1 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am