«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իրականացնում է համալիր աշխատանքներ հանրապետության գազափոխադրման համակարգի օբյեկտներում
8 օգոստոսի 2019, 10:38«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2019թ. Կապիտալ վերանորոգման ծրագրի, ինչպես նաև 2019–2020թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածին նախապատրաստական աշխատանքների շրջանակում իրականացվում են համալիր աշխատանքներ հանրապետության գազափոխադրման համակարգի օբյեկտներում՝ անխափան և անվտանգ գազամատակարարում ապահովելու նպատակով:
Ներկայում 26,4 կմ երկարությամբ Արմավիր-Կարմրաշեն մայրուղային գազատարի վրա իրականացվում են վերանորոգման աշխատանքներ՝ ուղղված ներխողովակային ախտորոշման ընթացքում հայտնաբերված թերությունների վերացմանը:
Ախտորոշումը կատարվել էր առաջին անգամ Հայաստանում 2016 թվականին «Baker Hughes» ընկերության ռուսաստանյան ստորաբաժանման հետ համատեղ՝ «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի աջակցությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.
+374 10 29-47-60
+374 10 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 653272)