Մինի ֆուտբոլի սիրողական մրցաշարում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆուտբոլային թիմը գրավեց երկրորդ տեղը

26 նոյեմբերի 2019, 10:44

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը նոյեմբերի 22-ից 23-ը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից սիրողական թիմերի միջև անցկացվող մինի ֆուտբոլի Երևանի առաջնություն 2019 գավաթի մրցաշարին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը երկրորդ անգամ է մասնակցում այս մրցաշարին: 2018 թվականին թիմը գրավեց երրորդ տեղը, իսկ այս տարի նրան հաջողվեց գրավել երկրորդ տեղը:

Մրցաշարի առաջին օրը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը հաղթեց «Լեսթեր» թիմին՝ 11:7 հաշվով, բայց եզրափակիչ խաղում մեր թիմը պարտվեց «Բրասիս» թիմին՝ 2:4 հաշվով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button