Հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմեռ 2019–2020 թթ. ժամանակահատվածին

5 դեկտեմբերի 2019, 12:11

Հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2019–2020 թթ. ժամանակահատվածում հուսալի շահագործման համար: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ ձմռան շրջանում սպառողական շուկային անխափան գազամատակարարում ապահովելու, ինչպես նաև սպառման սեզոնային ու պիկային հնարավոր անհավասարությունները կարգավորելու ուղղությամբ:

Իրականացվել են պրոֆիլակտիկ և վերանորոգման մի շարք պլանային աշխատանքներ: Այդ թվում՝ իրականացվել են 10 կմ գազուղու վերականգնման աշխատանքներ, կապիտալ նորոգվել են 64 կմ գազաբաշխիչ և 10 կմ մայրուղային գազատարներ: Բացի այդ, նորոգվել են 2 չափիչ հանգույցներ:

Կատարվել է 320 կմ մայրուղային գազատարների և 387 կմ ստորգետնյա գազաբաշխիչ ցանցի համալիր դիագնոստիկ հետազոտություն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնաճյուղերի ուժերով իրականացվել է ավելի քան 10 հազար միավոր գազի ճնշման կարգավորիչ կետերի ընթացիկ և 30 միավոր գազակարգավորիչ կետերի կապիտալ նորոգումներ:

Ցածր ջերմաստիճանների պայմաններում կոռոզիայից գազատարների հուսալի պաշտպանությունն ապահովելու նպատակով իրականացվել է շահագործվող էլեկտրաքիմիական պաշտպանության 220 կայանի կապիտալ նորոգում և 508 կայանի ընթացիկ նորոգում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button