Գազպրոմ Խմբի զեկույցի ձևավորման մեջ օգտագործվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների երեխաների նկարները
«Գազպրոմ» ՀԲԸ-ն հրապարակված Գազպրոմ Խմբի գործունեության կայուն զարգազման մասին 2018 թ. զեկույցի ձևավորման մեջ օգտագործվել են «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների երեխաների նկարները, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների երեխաների՝ Լուսինե Դերձյանի և Իննա Պալյանի նկարները:
Կայուն զարգացման գործունեության վերաբերյալ Գազպրոմ Խմբի զեկույցը ներառում է տեղեկատվություն «Գազպրոմի» տնտեսական, սոցիալական և բնապահպանական գործունեության արդյունքների վերաբերյալ: Զեկույցը յոթերորդ զեկույցն է կայուն զարգացման գործունեության վերաբերյալ:
Հաշվետվության նախաբանում «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նշում է, որ «Գազպրոմ խումբը գլոբալ էներգետիկ շուկայի առաջատարներից մեկն է, որի գործունեությունը ազդում է միլիոնավոր մարդկանց կյանքի վրա Ռուսաստանում և արտերկրում: Հետևաբար, մեր լայնածավալ աշխատանքի հիմքը հասարակության կարիքներն ու շահերն են»:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- Շնորհավորական մաղթանքը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
- Կրկին ողբերգություն անվտանգության կանոնների խախտման հետևանքով
- Բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է
- Հերթական դժբախտ պատահարը՝ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով
- Ռուսական գազի սակագնի մասին բանակցություններում կա առաջընթաց
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)