Հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2020–2024 թվականների ներդրումային ծրագրին

18 դեկտեմբերի 2019, 15:21

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 18-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020–2024 թվականների ներդրումային ծրագրին (PDF, 72 ԿԲ) և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 14-ի №713Ա որոշման մեջ:

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020–2024 թվականների ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 60 856,0 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի՝ հետևյալ հիմնական ուղղություններով.

1) գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան--կայանի ընդլայնում՝ 36 828,7 մլն դրամ;

2) գազափոխադրման համակարգի ընդլայնում՝ 12 620,3 մլն դրամ;

3) գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝2 331,9 մլն դրամ;

4) նոր բաժանորդների միացում` 2 443,3 մլն դրամ;

5) գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 6 369,2 մլն դրամ;

6) «Հրազդան-5» հիմնարկի համար ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումներ` 262,6 մլն դրամ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am