Ուսումնա-սպորտային համալիրի մարզիչ, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրեց 18-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում

1 փետրվարի 2020, 11:37

Ավստրիայի Գրաց քաղաքում ավարտվեց ձևավոր չմշկասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարի տղամարդկանց մենասահքի կարգում Հայաստանը ներկայացնում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի մարզիչ, գեղասահքի Հայաստանի 6-ակի չենպիոն Սլավիկ Հայրապետյանը:


Հեղինակավոր առաջնության ընթացքում հայ գեղասահորդը կարողացավ ձեռք բերել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք՝ վերջնական արդյունքում զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը: