2019 թվականին «Ուսումնատեխնիկական կենտրոն»-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի  352 մասնագետ

10 մարտի 2020, 12:182019 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել և գիտելիքների ստուգում է անցել ընկերության 352 մասնագետ՝ 270-ը մասնաճյուղերից, 51-ը՝ ընկերություններից: Գազ սպառող այլ կազմակերպություններից ուսուցանվել է 25 աշխատող, իսկ անհատական ուսուցման ծրագրով՝ 6 մարդ: Բացի այդ, գիտելիքների հերթական ստուգում է անցկացվել «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի թվով 39 աշխատակիցների և 14 գազ վառելիքով աշխատող ավտոմեքենաների վարորդների, ինչպես նաև այլ մասնաճյուղերի պոլիէթիլենային խողովակների 5 եռակցող — օպերատորների համար:

Դասընթացներին հատուկ ուշադրություն է դարձվել գազի տնտեսության անվտանգ շահագործման կանոնների, աշխատանքի պաշտպանության, արտադրական ու հրդեհային անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի պահպանության հարցերին:

Դասընթացների ավարտից հետո կազմակերպվել են գիտելիքների ստուգման քննություններ, որի ընթացքում անբավարար գիտելիքներ ցուցաբերած կամ չներկայացած աշխատողներին հնարավորություն է տրվել մեկ ամսվա ընթացքում այն վերահանձնելու:

Գործնական պարապմունքներն անցկացվել են ՈւՏԿ-ում և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ենթակա կազմակերպությունների համապատասխան օբյեկտներում:

Դասընթացներն անցկացվել են գազաբաշխման և գազափոխադրման համակարգերի շահագործող կազմակերպությունների, գազի ստորգետնյա պահեստարան կայանները (ԳՍՊԿ) սպասարկող և շահագործող ինժեներա¬տեխնիկական աշխատողների և գծային անձնակազմերի, հսկիչների, ձեռնարկությունների, կաթսայատների և այլ կազմակերպությունների գազի տնտեսոթյան պատասխանատու անձերի, պոլիէթիլենային խողովակների եռակցող — օպերատորների, գազով աշխատող ջրի` մինչև 388,15Կ (115օC) ջերմաստիճանի ջրատաքացման կաթսայական տեղակայանքների շահագործող անձնակազմ (հնոցապան-օպերատորներ), գազամատակարարման համակարգերի նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնող անձնակազմի, գազատարերի էլեկտրաքիմիական պաշտպանության (էՔՊ) տեղակայանքների շահագործող ու սպասարկող անձնակազմի, վթարա-կարգավարական ծառայության անձնակազմի մասնագետների համար:

2019 թվականին ՈւՏԿ-ում կազմակերպվել է Ստավրոպոլ քաղաքի «Էներգոմեր» կազմակերպության մասնագետների հետ հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են կազմակերպության կողմից արտադրվող ԷՔՊ առընչվող սարքեր:

2019թ. ընթացքում Ուսումնատեխնիկական կենտրոնի տեխնիկական կաբինետում տեղադրվել է գազակարգավորիչ կետ, որը կնպաստի ուսուցանվողներին ավելի ամրապնդելու դասընթացների ժամանակ ստացած տեսական գիտելիքները, մանրակրկիտ ծանոթանալու տեղադրված սարքերի կառուցվածքին ու աշխատանքին, աշխատանքային պայմաններում առաջացող հնարավոր անսարքություններին, դրանց վերացման կարգին, ինչպես նաև կարգաբերման աշխատանքներին:

ՈւՏԿ-ի ուսումնական լսարանը կահավորված է համակարգիչներով, գազամատակարարման համակարգի առանձին տարրերի ցուցադրման համար անհրաժեշտ սարքերով, անվտանգության տեխնիկային վերաբերվող դիտակտիկ նյութերով (պաստառներով), ուսումնական ֆիլմերի ցուցադրման տեխնիկայով, տեխնիկական ու նորմատիվային գրականությունով և այլ սարքերով ու ցուցադրական նյութերով:

Ինչ վերաբերում է մեթոդական ուղեցույցերի, բրոշյուրների, հուշաթերթիկների, թեմատիկ պլանների և ծրագրերի, ապա 2019 թվականին մշակվել (կազմվել) և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից հաստատվել է գազի փոխադրման համակարգի շահագործող անձնակազմի համար «Խողովակաշարային արմատուրի սպասարկում և շահագործում» ուսումնական պլանն ու ծրագիրը: Ավարտման փուլում է գտնվում «Ստորգետնյալ գազատարների մեկուսացման և վերամեկուսացման աշխատանքների կազմակերպում և իրականացում» ծրագիրը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am